ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ եւ Բելառուսի միջեւ կստորագրվի ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ կստորագրվի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փաստաթուղթը համաձայնեցվել է բելառուսական կողմի հետ: Համաձայնագրով նախատեսվում է տարբեր ոլորտներում համատեղ իրականացնել մի շարք ծրագրեր ու միջոցառումներ:
Բելառուսում հայերի թիվը, 1999 թ. մարդահամարի տվյալներով, 10 հազ. է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով' 30 հազ., Հայաստանում բնակվում է 170 բելառուս: Բելառուսում գործում է մեկ հայկական կիրակնօրյա դպրոց:
Աղբյուր` http://armenpress.am
Source Url:
