Ոստիկաններն ուժ կիրառեցին

Նալբանդյան 50 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի գլխավոր մասնաշենքի մուտքը փակած մոտ 20 բնապահպան ակտիվիստներին ոստիկանները հենց նոր' ուժի կիրառմամբ, քաշքշելով եւ աստիճաններից վայր գցելով հեռացրեցին: Սակայն քաղաքացիները շարունակում են մնալ բանկի մոտ' պահանջելով ղեկավարության հետ հանդիպում: Նրանք վանկարկում են' «выходи, подлый трус»:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության խմբի անդամները տարիներ շարունակ նամակներ, դիմում-բողոքներ են գրել ՎՏԲ բանկի ղեկավարությանը, կազմակերպել են զանազան բողոքի ակցիաներ, սակայն որեւէ պատասխան մինչ օրս չեն ստացել: Դրա համար էլ բանկի դուռը փակելու ակցիայով նրանք ցանկանում էին հասնել նրան, որ բանկի ղեկավարությունը հանդիպեր իրենց հետ, լսեր պահանջներն ու մեկանաբանություններ տար:

Բանկը պատրաստվում է ֆինանսավորել Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը:

Hetq.am