Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն /նստավայրը Նյու-Յորք/ երեկ հանդես է եկել Մերձդնեստրյան հանրապետության իշխանություններին ուղղված պատասխան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ երկրի իրավապահ մարմինների հայտարարությունների համաձայն անկախ լրագրող, այժմ պետական դավաճանության մեջ մեղադրվող Էռնեստ Վարդանյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

«Մենք խիստ մտահոգված ենք, մեր գործընկերոջ վիճակով և կոչ ենք անում Մերձդնեստրյան հանրապետության իշխանություններին լրագրողին անհապաղ ազատ արձակել»,-ասել է միջազգային կազմակերպության Եվրասիայի գծով համակարգող Նինա Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Տեղական հեռուստաընկերությամբ ցուցադրված անիմաստ տեսանյութը վկայում էր մի բանի մասին, որ այս ողջ ընթացքում Էռնեստ Վարդանյանը գտնվել է անասելի ճնշումների տակ: Մենք կոչ ենք անում Մոլդովայի իշխանությունների ու միջազգային հանրությանը ուժերը միավորելու Վարդանյանին ազատելու համար»: