Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը մտահոգված է

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ իր խորը մտահոգությունն է հայտնել Մերձդնեստրում  հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի կապակցությամբ:

<Մերձդնեստրի ազգային անվտանգության նախարարության տարածած տեսանյութը, որում Վարդանյանը խոստովանել է, թե իբր ինքը  համագործակցել է Մոլդովայի իշխանությունների հետ, ըստ էության նրա նկատմամբ կիրառված բռնության եւ շանտաժի արդյունք են, ինչի մասին լրագրողը նախապես տեղեկացրել էր իր ապրիլյան հայտարարությունում:

Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը դատապարտելով հայազգի լրագրողին անազատության մեջ պահելու իրողությունը, միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին օգտագործել իրենց հնարավորությունները' մեղմելու Էռնեստ Վարդանյանի դեմ սանձազերծված ճնշումները, իսկ Հայաստանի փաստաբանների պալատին հորդորում է միջոցներ ձեռնարկել հայ լրագրողին անհրաժեշտ փաստաբանական աջակցություն ցույց տալու համար>,-ասված է հայտարարության մեջ:

Էռնեստ Վարդանյանի հարազատների  պնդմամբ, լրագրողը դեռևս ապրիլի 14-ին էր ահազանգել, որ իրեն ստիպում են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ' դրանով արդարացնելով ու ավել հինավոր դարձնելով իշխանությունների կողմից սարքված քրեական գործը:

Մայիսի 11-ին' Էռնեստ Վարդանյանի ծննդյան օրը, Մերձդնեստրյան տեղական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվել է տեսանյութ, որտեղ Էռնեստն, իբր, խոստովանում է իր մեղքը' ասելով, որ նկարահանումը տեղի է ունեցել իր խնդրանքով:   

Մենք խնդրում ենք ՌԴ իշխանություններին, բոլոր գերտերություններին, միջազգային իրավապաշտպանական, լրագրողական ու իրավաբանական կազմակերպություններին միջամտել այս պրոցեսին: Մենք համոզված ենք, որ Էռնեստ Վարդանյանի գործը քաղաքական պատվեր է, և, որ  նա ինտրիգների զոհ է:

Էռնեստի ծնողներն ահազանգում են. <Մենք մտահոգված ենք ու կարծում ենք' այն մեթոդները, որոնք կիրառվում են մեր որդու հանդեպ, վտանգավոր են նրա կյանքի համար:

Միևնույն ժամանակ Էռնեստ Վարդանյանը կարողացել է բանտից բանավոր կերպով հաղորդում անել, ինչը գաղտնի գրի է առել բանտի աշխատակիցներից մեկը ու տարածել:

Հայտարարության մեջ ասված է. <Օգնեք իմ ընտանիքին ու ինձ, օգնեք կնոջս և երեխաներիս, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նրանց: Ինձ ստիպում են, որ ես ինքնախոստովանական ցուցմունքներ տամ: Ծեծում են այնպես, որ հետքեր չմնան, սպառնում են այլասերված բռնարարքներ անել, սպառնում են հաշվեհարդար տեսնել կնոջս հետ:Ստիպում են նաև ցուցմունքներ տալ իշխանությունների քննադատող այլ մարդկանց դեմ ևս>: