ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հուշատախտակ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

23 ապրիլի, 2010։ Մամլո հաղորդագրություն
2010 թ. ապրիլի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը, ողջունելով Հայաստանում և Թուրքիայում իր անդամ կազմակերպությունների (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (CSI, Հայաստան), Մարդու իրավունքների ընկերակցություն (IHD, Թուրքիա) և Մարդու իրավունքների Թուրքիայի հիմնադրամ (HRFT, Թուրքիա)) ջանքերը, և իր լիակատար աջակցությունը հայտնելով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսի համատեքստում ընդունված համատեղ հայտարարությանը, հարգանքի իր տուրքն է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
2010 թ. ապրիլի 11 -ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում մի շարք անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ հուշատախտակ դրեցին՝ «Հիշողություն, Արդարադատություն, Խաղաղություն. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարի կողմից, Երևան, 10-ը ապրիլի 2010» ու տնկեցին եղևնի՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։
