ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիա (FIDH) FIDH 37-րդ համագումարի փակում

«Դարեր շարունակ Հայաստանը հպարտորեն կանգուն է մնացել, անսասան, փարոսի պես ճառագելով հույսի լույսը՝ ուղենիշ լինելով ապագայի նավի համար, պատմության ողբերգական դրվագների ընթացքում»։
Աբդու Դիուֆ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար. «Արդարադատություն. Նոր մարտահրավերներ» ֆորումի բացման արարողություն, Երևան, ապրիլի 6, 2010
FIDH-ի արդարադատության վերաբերյալ ֆորումի բացման արարողության ժամանակ Հայաստանի նկատմամբ նման մեծ հարգանք ցուցաբերելով՝ Աբդու Դիուֆը հավանաբար նաև նկատի ուներ FIDH-ի կողմից ընտրված նոր ուղեգիծը։ Երևանում FIDH-ի 37-րդ կոնգրեսի ժամանակ 2010թ. ապրիլի 8, 9 և 10-ին FIDH-ը ընտրեց իր նոր միջազգային խորհուրդը և որոշեց առաջիկա երեք տարիների գործողություններն ու ռազմավարությունները։
http://www.fidh.org/JUSTICE-NEW-CHALLENGES-The-Right-to-an-Effective
«Կոնգրեսի ընթացքում FIDH-ի անդամ կազմակերպությունների կողմից կայացված որոշումները պարզորոշ ցույց են տալիս իրենց կամքը՝ ընդլայնելու իրենց ազդեցությունը և ընդունելու միջազգային հիմնական մարտահրավերները», - ասաց նորընտիր նախագահ Սուեր Բելասենը։ Այս գործընթացը սկսվում է արդարադատության համար պայքարից, որը ֆորումի հիմնական թեման էր։
FIDH նկարներ՝
http://www.flickr.com/photos/24657228@N06/sets/72157623802889480/
Այս միջոցառումը համախմբեց FIDH-ի 155 անդամ կազմակերպությունների ներկայացուցիրներին, ազգային և միջազգային հայտնի գործընկերներին, որոնց թվում են՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ֆրանսուազ Տուլկենսը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպական հանձնաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։
FIDH 37-րդ համագումարի կողմից ընտրված նոր միջազգային Խորհուրդն իր մեջ ներառում է`
Փոխնախագահներ
-
Ֆատիմատա Մբայե՝ Association Mauritanienne des droits de l'Homme (AMDH) - Մավրիտանիա
-
Խուան Կարլոս Կապուռո՝ Comité d'Action Judiciaire (CAJ) - Արգենտինա
-
Կատերինա Գալախեր՝ Center for Constitutional Rights (CCR) - ԱՄՆ
-
Ռաջի Սուրանի՝ Palestinian Center for Human Rights (PCHR) - Պաղեստին
-
Արնոլդ Ցունգա՝ ZimRights - Զիմբաբվե
-
Դիսմաս Կիտենգե Սենգա՝ Groupe Lotus - Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (DRC)
-
Սինտիա Գաբրիել՝ Suaram - Մալազիա
-
Ասմա Ջիլանի Ջահանգիր՝ Human Rights Commission of Pakistan - Պակիստան
-
Ամինա Բուայաշ՝ Organisation marocaine des droits de l'Homme (OMDH) - Մարոկկո
-
Ալեքսանդր Բելյացկի՝ : VIASNA - Բելառուս
-
Կրիստինա Կոուրոս՝ Finnish League for Human Rights - Ֆինլանդիա
-
Սորայա Գուտիերես Արգուելյո՝ Corporacion Colectivo de Abogados « José Alvear Restrepo » (CCAJAR) - Կոլումբիա
-
Կարիմ Լահիդջի ՝ Ligue de défense des droits de l'Homme en Iran (LDDHI) - Իրան
-
Յուսուֆ Ալաթաս ՝ Human Rights Association (IHD) - Թուրքիա
-
Պաուլինա Վեգա Գոնզալես՝ Comisión mexicana de defensa y promoción de los derechos humanos - Մեքսիկա
-
Դան Վան Ռամդոնք՝ Ligue des droits de l'Homme (LDH) - Բելգիա
Գլխավոր քարտուղարներ
-
Լուիս Գիլյերմո Պերես Կասաս՝ Ligue Belge des droits de l'Homme (LDH) - Կոլումբիա
-
Պաուլ Նսապու Մակուլու՝ Ligue des électeurs - Կոնգոյի ժողովրդավարական հանրապետություն (DRC)
-
Ռոջեր Բոուկա Օվոկո՝ Observatoire congolais des droits de l'Homme (OCDH) - Կոնգոյի ժողովրդավարական հանրապետություն (DRC)
-
Խադիջա Շերիֆ՝ Association tunisienne des femmes democrates - Թունիս
-
Արտակ Կիրակոսյան՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ - Հայաստան
Գանձապահ
-
Ժան-Ֆրանսուա Պլանտին՝ Unione Forense per la Tutela dei Diritti dell'Uomo (UFTDU) - Իտալիա
Անդամ կազմակերպությունների պատվիրակները նաև որոշում կայացրեցին իրենց նորաստեղծ ընտանիք ընդունել 9 նոր կազմակերպությունների, որոնք կամրապնդեն FIDH-ի գործողությունները ազգային և տարածաշրջանային մակարդակներում։
Նոր անդամ կազմակերպություններ
-
Աֆրիկա՝ African Centre for Justice and Peace Studies (ACJPS) - Սուդան
-
Ամերիկա՝ Observatorio Ciudadano, Chile - Center for Justice and Accountability (CJA), ԱՄՆ, Centro de Investigación y Promoción de los Derechos (CIPRODEH) , Հոնդուրաս
-
Ասիա՝ Armanshahr Foundation/OPEN ASIA - Աֆղանստան - Altsean Բիրմա - Committee on Prisoners' Rights (CPR), Ճապոնիա - International Campaign for Tibet (ICT)
-
Եվրոպա/Կենտրոնական Ասիա՝ Free Legal Advice Centres ltd. (FLAC), Իռլանդիա - Legal Clinic "Adilet", Ղրղզստան - Social Found Kylym Chamy, Ղրղզստան - Citizens Against Corruption, Ղրղզստան, Anti-discrimination Center "Memorial" (ADC Memorial), Ռուսաստան
-
Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա՝ Collectif des familles de disparus en Algérie (CFDA), Ալժիր - Cairo Institute for Human Rights Studies (CIHRS), Եգիպտոս
Կոնգրեսը հրապարակեց Հրատապ արձանագրություն Ղրղզստանում տիրող իրավիճակի վերաբերյալ (http://www.fidh.org/Urgent-Appeal-on-the-situation-in-Kirghizistan), հատուկ միջնորդություն, ի նշան համերաշխության, ճնշումներին ենթարկվող մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ (http://www.fidh.org/Special-motion-of-the-FIDH-Congress-in-solidarity), ինչպես նաև իր աջակցությունը հայտնեց FIDH-ին անդամակցող Հայաստանի և Թուրքիայի կազմակերպությունների համատեղ հայտարարությանը (http://www.fidh.org/Human-Rights-in-Armenia-an-appeal-from-the-37th)։
Կոնգրեսը նաև ընդունեց՝
Հրատապ արձանագրություններ.
-
Պաղեստինի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ՝ ներկայացված Palestinian Center for Human Rights-ի և Al Haq-ի կողմից,
-
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված Ligue des Electeurs, the Groupe Lotus և the Association africain des droits de l'Homme-ի կողմից,
-
Սոմալիում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված Ligue djiboutienne des droits humains-ի կողմից,
-
Սուդանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված Sudan Human Rights Monitor-ի կողմից,
-
Սիրիայում մարդու իրավունքների լուրջ և հաջորդական ոտնահարումների վերաբերյալ՝ ներկայացված Damascus Center for Human Rights Studies-ի կողմից,
-
Իրանում մարդու իրավունքների լուրջ և հաջորդական ոտնահարումների վերաբերյալ՝ ներկայացված League for the Defense of Human Rights in Iran-ի կողմից,
-
Եվրոպայում քսենոֆոբիայի և խտրականության վերաբերյալ՝ ներկայացված Ligue française des droits de l'Homme et du citoyen humains-ի կողմից,
-
Կուբայում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված «Ligue française des droits de l'Homme et du citoyen»-ի կողմից,
-
Ենթասահարական Աֆրիկայում Կառավարության հակասահմանադրական փոփոխությունների և ժողովրդավարական սկզբունքների խախտումների վերաբերյալ՝ ներկայացված «Observatoire congolais des droits de l'Homme»-ի կողմից,
-
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների պաշտպանների դրության և հիմնարար ազատությունների վատթարացող վիճակի վերաբերյալ՝ ներկայացված «Viasna» Մարդու իրավունքների կենտրոնի կողմից,
-
Լիբիայում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված «Libyan Organisation for Human Rights»-ի կողմից,
-
Բիրմայում մարդու իրավունքների ճգնաժամային դրության վերաբերյալ՝ ներկայացված «SUARAM» -ի կողմից,
-
Վիետնամում մարդու իրավունքների դրության վերաբերյալ՝ ներկայացված «Vietnam Committee for the Defense of Human Rights» -ի կողմից,
-
FIDH-ին անդամակցող Թուրքիայի և Հայաստանի կազմակերպությունների համատեղ հայտարարության վերաբերյալ։
Հետևյալ 10 բանաձևերը.
-
«Բանաձև՝ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության և մարդու իրավունքների ոտնահարումների մասին, որոնք ընկերությունների և/կամ ազատ առևտրի համաձայնագրերի գործողությունների հետևանք են հանդիսանում»,
-
Կոլումբիա. «Բանաձև այն հնարավոր վտանգների մասին, որոնք վերաբերում են Կոլումբիական Ժողովրդավարությանը՝ որպես սահմանադրական փոփոխությունների արդյունք և Կոլումբիայում նախագահական կրկնակի ընտրություններին հասնելու միջոց»,
-
Կոլումբիա. «Կոլումբիայում իրավապաշտպանների մասին բանաձև»,
-
Կոլումբիա. «Կոլումբիայում դատական համակարգի անկախության և տուժողների համար՝ արդարադատությանը հասնելու հնարավորության մասին բանաձև»,
-
Կոլումբիա. «Բանաձև՝ Կոլումբիայում կանանց և համայնքների դրության մասին՝ Միացյալ Նահանգների միջամտության և ռազմականացման ընդլայնման ենթատեքստում»,
-
Հաիթի. «Մարդու իրավունքները Հաիթիում»,
-
Մեքսիկա. «Մարդու իրավունքները Մեքսիկայում»,
-
Նիկարագուա. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խախտումները Նիկարագուայում»,
-
Չինաստան. «Չինաստանի ճգնաժամային դրությունը՝ մարդու իրավունքների հետ կապված. ինքնարտահայտման ազատությունը վտանգված է»,
-
Թուրքիա. «Մարդու իրավունքները Թուրքիայում և ենթաշրջանում»։
