ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համաժողովի կոչը
Երևան, 6 ապրիլի, 2010 ՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի բացման արարողությանը (FIDH), FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը հրապարակել է Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատումը պահանջող կոչը Համաժողովի անունից։ FIDH-ը մեկ անգամ ևս կրկնում է իր կոչը 2008թ. մարտի 1-իիրադարձությունների և իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ արդյունավետ քննության պահանջը։ FIDH-ը նաև արտահայտում է իր մտահոգությունը ընտրական գործընթացի և ազատ մամուլի խոչընդոտների վերաբերյալ:
«Մենք արտահայտել ենք այս մտահոգությունները շարունակաբար վերջին ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունների առջև ամենաբարձր ատյաններում և այսօր կեսօրին մեկ անգամ ևս ասել ենք այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահին, ինչպես խոստացել էինք զոհերի և քաղբանտարկյալների ընտանիքներին, որոնց հանդիպել էինք երեկ», ասել է Սուեր Բելասենը։ «Բոլոր այս հարցերը FIDH-ի համաժողովի համար կարևորագույն են և այն լրջագույն կոչ է հղում ասյօր իշխանություններին։ Մենք հուսով ենք, որ կստանանք կոնկրետ պատասխաններ մեր բոլոր մտահոգությունների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր հարցադրումները մինչև որ պատասխան կստանանք», ավելացրել է նա։
«Քաղբանտարկյալների ազատելը և մարտի մեկի տաս մահերի համար մեղավորներին պատասխանատվության առաջ կանգնեցնելը Հայաստանում արդարադատության համակարգի արդյունավետության երկու հիմնական պայմաններն են», եզրափակել է Արտակ Կիրակոսյանը, որը հանդիսանում է FIDH-ի Հայաստանյան անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչը։
