Սահմանափակվել է հասարակության մասնակցությունը

Մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն քննարկել է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կեմտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Էկոդար բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիմումն առ այն, որ ՀՀ Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում խախտվել է Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանափակելով հասարակության մասնակցությունը:

Դիմումի քննարկմանը մասնակցել են Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն հ/կ-ի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը և փաստաբան Հայկ Ալումյանը:

ՀՀ կառավարությունը ներկայացնում էր Օրհուսի կոնվենցիայի համակարգող Աիդա իսկոյանը: Որպես դիտորդներ հանդես են եկել Թեղուտի շահագործումն իրականացնող Էյ Սի-Փի ընկերությունից Սահակ Կարապետյանը և նշյալ ընկերության փաստաբան, Պրուդենս ընկերության ղեկավար Էդուարդ Մուրադյանը: Վերջիններս ՀՀ կառավարությաքն ներկայացուցչի հետ համատեղ ներկայացնում էին կառավարության դիրքորոշումը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Թեղուտի շահագործման հարցով Էյ-Սի-Փի ընկերությունն ու  կառավարությունը ունեն ընդհանուր շահեր և հնարավորինս համագործակցում են: Լսումներն ու կողմերի միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը տևել է շուրջ 5 ժամ: Օրհուսի կոմիտեն իր որոշումը կկայացնի առաջիկա նիստերի ընթացքում հունիս կամ սեպտեմբեր ամիսներին:

Թեղուտի պաշտպանության կոմիտե