ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ա1+»–ը դարձյալ դիմելու է Վճռաբեկ դատարան

Երեկ Սահմանադրական Դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ անցած տարի ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը «Ա1+»-ի հայցը քննելիս կիրառել է հակասահմանադրական և օրենքի ուժ չունեցող դրույթ։
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ փաստորեն անօրինական է համարել։ Վճռաբեկ դատարանի որոշումը: ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
«Ա1+»-ը ՍԴ-ից պահանջում էր հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասը, որը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին օգտվել դատական պաշտպանության իրավունքից և ՀՀ-ում կյանքի կոչել Եվրադատարանի որոշումները:
Վճռաբեկ դատարանը հիմք էր ընդունել այդ հոդվածն ու հրաժարվել կատարել 2008թ. հունիսին «Ա1+»-ի օգտին Եվրադատարանի որոշման պահանջը:
«ՍԴ-ն մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել 204/28 հոդվածի 1-ին մասը և դա հիմք էր հանդիսացել, որպեսզի մենք ՍԴ-ին միջնորդենք կարճել գործի վարույթը», ասել է ր ՍԴ-ում «Ա1+»-ի ներկայացուցիչ, ԱԺ իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանը։
Նախորդ դատական նիստում վերջինս պնդել էր հոդվածի 1-ին մասի հակասահմանադրական լիելու մասին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նրանից բացատրություններ էր պահանջել, թե այդ դեպքում հակասահմանադրական ճանաչված նորմը ինչո՞ւ է մինչ օրս մնացել օրենսգրքում:
Աշոտ Խաչատրյանը հայտարարել է, որ ՍԴ-ն մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել հոդվածի 1-ին մասը և Վճռաբեկ դատարանը «Ա1+»-ի հայցը մերժել է' հիմք ընդունելով արդեն գոյություն չունեցող նորմը:
Սահմանադրական դատարանը հստակեցրել է նաև, որ «Ա1+»-ն իրավունք ունի դիմել Վճռաբեկ դատարան' վերջինիս նախկին որոշումները վերանայելու պահանջով: Իսկ «Ա1+» ՀԸ' «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ. նոր հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր:
Հիշեցնենք, որ Եվրադատարանի 2008թ հունիսի 17-ին բավարարել էր «Ա1+»-ի հայցը' համարելով, որ 2002թ-ին հեռուստաընկերության եթերազրկմամբ խախտվել է խոսքի ազատության իրավունքը:
Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի' խախտված իրավունքի վերականգնման լավագույն միջոցը նախկին դատական որոշումների վերանայումն է ազգային դատարաններում:
