Մեղադրանք է առաջադրվել

Այսօր «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը մամուլի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Իմ՝ Սարիբեկ Սուքիասյանիս նկատմամբ այսօր առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քր. օր. 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով:

Ես հրաժարվել եմ որևէ փաստաթուղթ ստորագրել և ծանոթանալ, քանի որ դրանք բոլորը անհիմն են, որովհետև քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է և մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են:

Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականցնելով, այդ թվում նաև մեղադրանք առաջադրելով՝ ոչ ոք չի կարող խլել մեր ունեցվածքը և կոտրել մեր կամքը:

Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անուննները:

Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»: