ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սասուն Միքայելյանը բժշկական հետազոտման կարիք ունի
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին' խնդրելով կալանքի տակ գտնվող Սասուն Միքայելյանին ցուցաբերել բժշկական համապատասխան օգնություն: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են « Դատապարտյալների հիվանդանոց» քեակատարողական հիմնարկում գտնվող Սասուն Միքայելյանին և պարզել, որ վերջինս ունի սրտի հետ կապված խնդիրներ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից տեղեկացրել էին, որ Ս.Միքայելյանը գանգատվում է սրտի և ձախ թիակի շրջանում ունեցած ցավերից, և բժշկական ստուգմամբ նրա մոտ գրանցվել է արյան ճնշման անկում։
ՄԻ պաշտպանը խնդրել է հնարավորության դեպքում սրտի և սրտանոթների հետազոտություն (կառոռանոգրաֆիա) կատարել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» -ում դա անել անհնար է:
«Դատապարտյալ Ս. Միքայելյանը հայտնել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում ստացված բեկորային վնասվածքի հետևանքով որոշ բեկորներ չեն հեռացվել իր աջ ոտքից, ինչը ուժգին ցավեր է պատճառում իրեն»,- գրված էնամակում:
Օմբուցմենը խնդրել է հնարավորության դեպքում կատարել նաև ոտքի վիրահատություն:
Արդարադատության նախարարությունն այսօր հաղոդագրություն է տարծել, որով հակասել է լրատվության առանձին միջոցներով հրապարակված Սասուն Միքայելյանի առողջական վիճակին վերաբերող «ոչ լիարժեք տեղեկատվություններին»։ Ըստ հաղորդագրության՝ Սասուն Միքայելյանի վիճակը հունվարի 22-ից հետո մինչ հիմա կայուն է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո, իսկ «առողջական վիճակը համապատասխանում է 2009թ. դեկտեմբերին կատարված վիրահատությամբ պայմանավորված հետվիրահատական ակնկալվող վիճակին»։
Քրիստինե Վարդանյան
