Բջնիի գործը Եվրոպական դատարանում

Բջնի հանքային ջրերի գործարան ընկերությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունել է Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր: : Նշված գործի համարն է N 41340/09:
 
Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսի 24-ին Բջնի հանքային ջրերի գործարան ընկերութունը և Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
 
Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով, վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան, Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին' հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը