Կոնգրեսի առաքելությունը ողջունում է Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունը

ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում տարածել է հետեւյալ մամլո հաղորդագրությունը։

Ստրասբուրգ, 01.06.2009թ.

«Իրենց քաղաքի ավագանուն ընտրող քաղաքացիներին տեսնելու մեր գոհունակությունը չափավորվել է քվեարկության թերություններով»,- ասել է Երևանում Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը (ՄԹ)։
Կոնգրեսի պատվիրակությունը ողջունել է այն փաստը, որ այս ընտրությունների միջոցով Հայաստանը առաջ է ընթացել տեղական ժողովրդավարության կիրառման ճանապարհով։ Ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ իրականացվել է եվրոպական չափանիշներին համարապատասխան։ Այս առումով Կոնգրեսի դիտորդական առաքելությունը արձանագրել է զգալի առաջընթաց 2008թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած տեղական ընտրությունների համամատությամբ։

Այնուհանդերձ, Կոնգրեսի պատվիրակությունը գտել է, որ Հայաստանի քաղաքական դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն ու վարքը, որպեսզի ընտրությունների գործնական անցկացումը, ինչպես նաև երկրի ժողովրդավարական մշակույթը կարողանան ապագայում առավել բարելավել։
«Ժողովրդավարությունը միայն ընտրությունների կազմակերպական համակարգը չէ։ Այն առնչվում է նաև ընտրությունների անցկացման վարքին և մշակույթին։ Ընտրությունների պետք է լինեն հստակ, արդար և թափանցիկ նույնիսկ ընտրական տեղամասերից դուրս»,-եզրակացրել է Նայջել Մերմագենը։

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Երևանում մայիսի 31-ի քաղաքային ընտրությունների միակ միջազգային դիտորդն էր։ Մայիսի 3-6-ը իրականացվել էր երեք հոգուց կազմված նախընտրական առաքելություն։ Փաստացի դիտորդական առաքելությունը կազմակերպվել էր մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ը։ Այն ներառում էր Կոնգրեսի ինը և ԵՄ տարածաշրջանների երեք անդամների Միացյալ Թագավորությունից, Սան Մարինոյից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից և Բելգիայից։

Թե՜ նախընտրական և թե՜ ընտրական դիտորդական առաքելություններն իրականացնելիս՝ պատվիրակության անդամները հանդիպել են կառավարության, քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՈԿԿ-ների և Դեսպանների հետ։