ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ունիսոնը դիտորդական առաքելություն կիրականացնի Երեվանի ավագանու ընտրություններին
Ունիսոն հկ-ի 96 դիտորդ հավատարմագրվել են Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի կողմից Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ի տարբերություն նախորդ դիտորդական առաքելությունների, այս անգամ Ունիսոն հկ-ի դիտորդները կհետևեն ոչ միայն հաշմանադամ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հետ կապված հարցերին, այլ նաև ողջ ընտրական գործընթացին։ Կենտրոն համայնքի բոլոր 53 տեղամասերում նրանք կիրականացնեն դիտորդական առաքելություն։ Հունիսի 2-ին, ժամը 13։00-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում Ունիսոն հկ-ն կհրավիրի մամլո ասուլիս և կներկայացնի դիտորդական առաքելության իրականացման արդյունքները։ Հաշվետվություն կպատրաստվի և կտեղադրվի www.disability.am և www.unison.am ինտերնետային կայքերում։
Source Url:
