Տուժել է ՀՀ քաղաքացի

Սոչիի ներքին գործերի վարչության մամուլի ծառայությանը տեղեկությունների համաձայն, այսօր առավոտյան Ադլերում գործել է պայթուցիկ սարք: Միջադեպը տեղի է ունեցել Բոգդան Խմելնիցկու փողոցի վրա: Ըստ ոստիկանության տվյալների` պայթուցիկը տեղադրված է եղել հյութի թիթեղյա տարայի մեջ։ Պայթյունի հետևանքով տուժել է Սոչիում բնակվող Հայաստանի քաղաքացի. նա կորցրել է ձեռքերը, երբ փորձել է հատակից բարձրացնել տարան: Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ քննչական խումբ, որի կազմի մեջ են Ներքին գործերի քննիչներ, պայթուցիկ տեխնիկայի և քրեական բաժնի աշխատակիցներ, ինչպես նաև դատախազության քննիչներ:

Իսկ Հայաստանում ավտովթարի արդյունքում մահացել է մեկ քաղաքացի: Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը, նոյեմբերի 10-ին, ժամը 19.15-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում, դեռևս չպարզված հանգամանքներում ,ՎԱԶ-21121ե մակնիշի 80 ԼՏ 555 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ,Ֆորդ-Տրանզիտե մակնիշի 11 ՍԼ 649 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով ,ՎԱԶ-21121ե մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ,ՎԱԶ-21015ե մակնիշի 09 ՕԼ 989 պետհամարանիշով ավտոմեքենային։ ,ՎԱԶ-21121ե մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1974 թ. ծնված Արամայիս Գեղամյանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ և Աշտարակի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։