ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սա դուր չի եկել Պրեսս Ստենդին
Ստորեւ ներկայացվող լուրի համար Պրեսս Ստենդ ընկերությունը խախտել է իր պայմանագրային պարտավորությունները եւ կրպակներ չի տարել <Հրապարակ> օրաթերթի մայիսի 3-ի համարը:
<Բիզնեսն ընդլայնում են
Տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վաճառում է իր <Պարես Արմենիա> ընկերությունը, մեծ աղմուկ է առաջացրել: <Պարես Արմենիան> գնում է <Սովռանո> ընկերությունը: Սիգարետներ ներմուծող <Պարես Արմենիան> ընկերության տնօրենը Հրայր Դեմիրչյանն է, իսկ Սուքիասյանների ընտանիքն ընկերության սեփականատերն է: Այս գործարքն ուշագրավ է նրանով, որ <Սովռանոյի> տնօրենը Արման Սահակյանն է` հայտնի
Այս ընկերությունը հայաստանյան սպառողին հայտնի է նաեւ որպե <Կապիտա>, <90 րոպե> թերթերի, <Բիզնես կլաս> ամսագրի, թերթերն իրացնող <Պրեսս ստենդ (Հայմամուլի իրավահաջորդ) կազմակերպության սեփականատեր: Ասում են, որ այս ընկերության իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսան է` Միքայել Մինասյանը: Դժվար է այս գործարքի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել, քանի որ անհավանական է, որ <Պարես Արմենիա> սեփականատերը կամովին վաճառեր հայաստանյան խոշոր հարկատուների տասնյակի մեջ գտնվող ընկերությունը: Մեզ չհաջողվեց պարզել, թե որքանով է գործարքը պարտադրված, քանի որ հայտնի պատճառներով Խ.Սուքիասյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ Արման Սահակյանը հաստատեց, որ այս հարցով բանակցություններ են ընթանում: Արդյոք վաճառքի կազմակերպման հարցում իշխանությունն ակտիվ մասնակցություն չի ունեցել, եւ Սուքիասյաններն ընկերությունը ճնշման տակ չեն վաճառում: Պրն Սահակյանն ասաց, որ այդ բանակցությունների նախաձեռնողը <Ֆիլիպ Մորիսն է>` ծխախոտ արտադրողը, որի արտադրանքի մենաշնորհային ներմուծողն է <Պարես Արմենիա> ընկերությունը: <Սիլ կոնցեռնից> եւս հաստատեցին բանակցությունների փաստը>:
