Շատ ամուսնանում են, շատ` ամուսնալուծվում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 4671 ամուսնություն և 738 ամուսնալուծություն, ինչը համապատասխանաբար 5,7 տոկոսով և 13,4 տոկոսով ավելին են 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ, Վիճծառայության տվյալներով, 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում երկրի հազար բնակչին բաժին է հասնում ամուսնալուծությունների 0,9 պրոմիլե, ինչը 0,1 պրոմիլային կետով գերազանցում է 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արդյունքում, ՀՀ ՎԱԾ-ի տվյալների համաձայն՝ 2008 թ.-ի առաջին եռամսյակում գրանցված 1000 ամուսնական զույգերին բաժին է ընկել ամուսնալուծության 158 դեպք՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի 147 գրանցված ամուսնալուծությունների համեմատ։

2008 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակիչների թիվը հասել է 3 մլն 230,7 հազ. մարդու՝ գերազանցելով տարեսկզբի ցուցանիշը 7,8 հազ. մարդով։