Դատապարտվեց Արդարություն դաշինքի ներկայացուցիչը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը հունիսի 6-ին կայացրած դատավճռով ընտրությունների ժամանակ կատարած կեղծիքների համար մեղավոր է ճանաչել թիվ 15/16 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Էլոյանին եւ դատապարտել նրան 1.5 տարվա ազատազրկման: Նույն հանձնաժողովի մնացած ութ անդամները պայմանական պատիժներ են ստացել: