Պրակտիկա լրագրողների համար

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը և Մարդու իրավունքները Հայաստանում կայքը (www.hra.am) պրակտիկայի հնարավորություն են ընձեռում մարդու իրավունքների ոլորտով և հասարակական գործունեությամբ հետաքրքրված լրագրողների համար:

Հիմնական գործառույթներ

Պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են, www.hra.am և www.csi.am կայքերի համար՝

  • իրավական թեմաներով վերլուծական հոդվածների պատրաստում
  • հարցազրույցների վարում՝ տեղեկատվության ձեռքբերման և նյութերի պատրաստման նպատակով,
  • անհրաժեշտության դեպքում՝ դատական գործերի մոնիթորինգ և լուսաբանում,
  • թարգմանություններ,
  • հետաքրքիր/ուսուցանող կարճ տեղեկատվության պատրաստում՝ սոց. ցանցերում տարածելու համար,
  • և այլն:

Ցանկության դեպքում պրակտիկանտը կարող է մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող դասընթացների, կլոր սեղանների կազմակերպմանը և իրականացմանը:

Պրակտիկայի տևողություն և գրաֆիկ

Պրակտիկան պետք է տևի նվազագույնը 2 ամիս: Աշխատանքային գրաֆիկը ճկուն է և կհամաձայնեցվի պրակտիկանտի հետ: Պրակտիկայի բարեհաջող ավարտի դեպքում կտրվի համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր:

Համապատասխանության չափանիշներ

Դիմողները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝

  • Ժուռնալիստի մասնագիտական կրթություն՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ (կարող են դիմել նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ),
  • իրավական ոլորտի խնդիրների լուսաբանմամբ հետաքրքրվածություն,
  • լրագրողական տեսական և գործնական բավարար հմտություններ (հարցազրույցներ վարելու, տեղեկատվություն հավաքելու, ինտերնետով փնտրելու և վերլուծելու փորձ, կարևոր տեղեկատվությունը ոչ կարևորից տարանջատելու հմտություն և այլն),
  • հայերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր մակարդակներում,
  • անգլերենի լավ իմացությունը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն,
  • համակարգչային հիմնական հմտություններ,
  • լուսանկարչական հիմնական գիտելիքներ,
  • պատասխանատվության զգացում և պարտաճանաչություն:

Նախապատվություն կտրվի ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին, ովքեր ունեն բարձր մոտիվացիա, մասնագիտական աճի և կատարելագործման ձգտում:

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է vacancy@csi.am էլ. փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV) «Պրակտիկա լրագրողների համար» վերնագրով և առավելագույնը կես էջ ծավալով մոտիվացիոն նամակ, որը կներառի տեղեկատվություն մասնագիտական փորձի (եթե առկա է) և պրակտիկայից ակնկալիքների մասին: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 9-ը (ժամը 18:00):

Հարցերի դեպքում կարող եք դիմել Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հանրային կապերի համակարգող Մերի Ալեքսանյանին 010 57-43-17, 055 080 111 հեռախոսահամարներով կամ mery@csi.am էլ.փոստի հասցեով:

***

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն 18 տարի է աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղաշինության ոլորտում: Կազմակերպությունը 2003-ին հիմնադրել է Մարդու իրավունքները Հայաստանում (hra.am) կայքը, որը լուսաբանում է մարդու իրավունքների ոլորտի հիմնախնդիրները:

Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Այգեստան 11 փողոց, 43 տուն

Էլ.փոստ՝ csi@csi.am

Կայքեր՝ www.csi.am, www.hra.am

Հեռ.՝ (+374 10) 57-43-17, 055 080 111