ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերաբերյալ աշխատաժողով

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպական միության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության (Penal Reform International) աջակցությամբ, ս.թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում է «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով, որը կկայանա «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Արգիշտի» սրահում, ժամը 14:00-17:00-ը:

ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բազմիցս արժանացել է լուրջ քննադատության: Այս հանդիպման նպատակն է քննարկել համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները և բացերը, ինչպես նաև, գտնել համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիներ: Միջոցառման շրջանակներում կներկայացվեն առաջարկություններ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի բարելավման համար:
Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն լեզվով համաժամանակյան թարգմանությամբ:

ՔՀԻ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միջոցառմանը: 

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 20-ը mery@csi.am էլ. փոստով Մերի Ալեքսանյանին ուղարկել մասնակցի տվյալները (անուն, ազգանուն,պաշտոն) կամ զանգահարել (010) 57 43 17 հեռախոսահամարով: