ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դասընթաց Միջազգային քրեական դատարանի գործունեության վերաբերյալ
Հուլիսի 22 և 23-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի կունենա դասընթաց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մասին։
Դասընթացը վերաբերելու է ՄՔԴ դերին, գործառույթներին, իրավասության շրջանակներին, երբ և ինչ հարցերով կարելի է դիմել այդ դատական ատյանին։
ՄՔԴ–ն հիմնվել է Հռոմի կանոնադրության հիման վրա, և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգում ներառված է Հռոմի կանոնադրության վավերացման առաջարկը։
Դասընթացը կվարի ՄՔԴ կոալիցիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաել Մեթյուն։
Դասընթացի օրը– հուլիսի 22-23, 2014թ.
Նախնական ժամերը– 10։00-15։30
Վայրը– ՔՀԻ գրասենյակ (Հերացի 16)
Աշխատանքային լեզուն– անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ։
Կոնտակտ անձ– Տաթևիկ Ղարիբյան
Դասընթացին մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են։ Ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք դիմել Տաթևիկ Ղարբյանին էլ.փոստով կամ զանգահարելով ՔՀԻ գրասենյակ (էլ.փոստ tatevik@csi.am, հեռ. 57-43-17)։