ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աբաջյանների գործով դատական նիստ
Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (դահլիճ 5, նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան) կշարունակվի հայր և որդի Աբաջյանների գործով դատական նիստը։ Կողմերը կներկայացնեն միջնորդություններ։
Հիշեցնենք, որ Աբաջյանների մեղավոր են ճանաչվել «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի և նրա ամուսնու սպանությունները կատարելու մեջ և դատապարտվել են՝ Վաղարշակ Աբաջյանը՝ ցմահ ազատազրկման, իսկ Հակոբ Աբաջյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Վերջիններս և նրանց պաշտպանները պնդում են, որ նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, Հակոբ Աբաջյանը ենթարկվել է խոշտանգումների և առաջին ատյանի կայացրած որոշումը պետք է բեկանվի։
Գործի հանգամանքների մասին՝
Փաստաբանի պնդմամբ՝ դատավճռի հիմքում դրվել են չապացուցված փաստեր
Ո՞վ է մեղավոր «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի կասկածելի սպանության համար