ԴԱՍԸՆԹԱՑ` «Անցումային արդարադատություն»

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը
և Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպում են դասընթացների շարք` «Անցումային արդարադատություն» թեմայով:

Դասընթացներին մասնակցում են ուսանողներ,
լրագրողներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Դասընթացների այս փուլը նվիրված
է «Անցումային արդարադատություն» (Transitional
Justice)
 թեմային և անցկացվում է Քաղաքացիական հասարակության
ինստիտուտի գրասենյակում:

Ժամանակացույցը`

Ուսանողների խումբ` փետրվարի
24-25–ը, ՔՀԻ գրասենյակ

Ակտիվիստների խումբ` մարտի
3-5–ը, ՔՀԻ գրասենյակ

Լրագրողների խումբ` մարտի
10-12–ը, ՔՀԻ գրասենյակ

Դասընթացները կազմակերպվում են
«Coalition for Rebuilding of Trust» ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության և Նորվեգիայի
կառավարության համաֆինանսավորմամբ, որն իրականացվում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի
և տարածաշրջանում համագործակցող կազմակերպությունների կողմից: Դասընթացները անցկացվում
են երեք փուլերով, երեք տարիների ընթացքում (2013-2015թթ.):

Ծրագրի բոլոր փուլերին ակտիվորեն
ներգրավված մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն մասնակիցները հնարավորություն
կստանան մասնակցելու և ընդգրկվելու ՔՀԻ այլ ծրագրերում։