Դատական նիստ Ստեփան Հովակիմյանի գործով

Մարտի 22-ին, ժամը 12։00-ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Ստեփան Հովակիմյանի գործով դատավարությունը (դատավոր՝ Արշակ Վարդանյան)։ 


Ստեփան Հովակիմյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Նա մեղադրվում է դատախազին հարվածելու մեջ։