ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մարզերի լրագրողների համար` «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակում» խորագրով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2012 թ. մարտի 20-ն է:
Դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդներին, ընտրական գործընթացները լուսաբանելիս լրագրողի իրավունքներին ու պարտականություններին և առցանց լրատվամիջոցների էթիկայի կանոններին:Եռօրյա դասընթացները տեղի կունենան մարտի 29-ից ապրիլի 1-ը: Այն վարելու են հայ մասնագետները` հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանի մարզերի այն լրագրողները, ովքեր իրենց մարզերում լուսաբանելու են 2012թ-ի ՀՀ ազգային ժողովի ընտրություններին վերաբերող գործընթացները: Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ մարզերում լրագրողների խիստ պակաս կա, ուստի այս մրցույթին կարող են դիմել նաև մարզերի այն քաղաքացիները, որոնք ակտիվ զբաղվում են քաղաքացիական լրագրությամբ: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (հյուրանոց, սնունդ, տեղափոխություն) հոգում է կազմակերպող կողմը:
Մրցույթի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։