ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փախստական կանայք. հանդիպում–քննարկում
Մարտի 14-ին` ժամը 14։00–ին Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի կունենա «Փախստական կանայք» խորագրով հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն փախստական կանանց ներկա իրավիճակը, առօրյա խնդիրները, նաև այն, թե ովքեր են փախստականները, ապաստան հայցողները և այլն:
2011թ. սեպտեմբերի տվյալներով Հայաստանում կա 2959 փախստական, որոնց 51%-ը կին է (1510 անձ): Նրանք հիմնականում բնակվում են Երևանում, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: ՀՀ-ում կա 34 ապաստան հայցող, որոնցից 29.4%-ը (10 անձ) կին է՝ ըստ Միգրացիոն պետական ծառայության տվյալների:
Այսօր փախստական կանայք ապրում են հեռացված հասարակությունից, ոմանք ունեն հայոց լեզվով արտահայտվելու խնդիր, ոմանք բազմիցս հանդիպել են խտրական վերաբերմունքի:
Source Url: