ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն
ՀՀ փաստաբանների պալատը շարունակելու է 2012թ. ընթացքում կազմակերպել նախորդ տարվանից ավանդույթ դարձած անապահով քաղաքացիներին քաղաքացիաիրավական ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը:
Այս տարվա երկրորդ բաց դռների օրը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ից 17:00-ը, ՀՀ փաստաբանների պալատում' Երևան, Զաքիյան 3:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս հնարավորությունից, պետք է նախապես գրանցվեն' զանգահարելով 56 45 24, 56 57 92 հեռախոսահամարներով: