ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում. ՔԿՀ դիտորդական խումբ
ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական դիտորդների խումբը ս.թ. փետրվարի 8-ին` ժամը 12:00-ից 14:00-ն հրավիրում է Ձեզ մասնակցելու' «ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական Դիտորդների Խմբի 2011 թվականի ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների և դիմումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը:
Քննարկումը կկայանա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես Կենտրոնում /հասցեն' Ալեք Մանուկյան 9, 5-րդ հարկ, 502 սենյակ/: