ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Կանանց դերը քաղաքականության մեջ» խորագրով քննարկում
Դեկտեմբերի 28-ին` ժամը 11-ին Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի կունենա ներկայացում` «Կանանց դերը քաղաքականության մեջ» խորագրով: Ներկայացումը հիմնականում ուղղված կլինի Նոր Զելանդիայի կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ, որից հետո տեղի կունենա խմբակային քննարկում, որտեղ մասնակիցները կքննարկեն Հայաստանի ու Նոր Զելանդիայի տարբերությունները` կապված նրա հետ, թե ինչպես կարող են Հայաստանի կանայք զարգացնել իրենց ներկայացուցչությունը կառավարական պաշտոններում:
«Սա կարևոր թեմա է գալիք ընտրությունների կոնտեքստում, և մենք հրավիրում ենք բոլոր կանանց մասնակցելու այս միջոցառմանը», նշված է Կանանց ռեսուրսային կենտրոնի հաղորդագրությունում:
Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեն է Տերյան 62,(մուտքը Մոսկովյան 5 փողոցից) բն. 35, Երևան: