ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցմահ դատապարտյալի գրքի շնորհանդես
Դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ Քեզ հետ,ՄԱՐԴ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա Աբովյան փողոցի վրա գտնվող «Արտ Բրիդջ» գրախանութ-սրճարանում:
«Արդեն մեկ անգամ գրել էի, որ Աբովյանով շատ եմ սիրում քայլել, բայց տիկին Շաքեի գրախանութում չեմ եղել: Շնորհակալ եմ նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ երազանքս կատարվի: Ես` ցմահ դատապարտվածս, գրքի հեղինակ դարձա ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, ովքեր ուրիշի համար ցավել գիտեն: Ոնց կուզեի էդ օրը Աբովյանում լինեի` Ձեր մեջ...Եվ հիմա Ձեզ բոլորիդ հրավիրում եմ նշածս ժամին մասնակիցը դառնալ իմ գրքի շնորհանդեսի: Շատ եմ խնդրում այդ օրը մեկական գիրք գնել. այդպես օգնած կլինեք քաղցկեղով հիվանդ երեխաներին»,- իր ուղերձում նշում է Մհեր Ենոքյանը: