ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպանների Պաշտպանության Օբսերվատորիա Տարեկան Զեկույցի ներկայացում
2011թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կներկայացնի 2011թ. տարեկան զեկույցը իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է Իրավապաշտպաննների պաշտպանության օբսերվատորիայի կողմից, որը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության(OMCT) համատեղ ծրագիրն է։
Զեկույցը կներակայացնի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Բանախոսը կներկայացնի զեկույցի՝ հատկապես կովկասյան տարծաշրջանին վերաբերող մանրամասները։ Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ է կատարվել նաև Մարիամ Սուխուդյանի, Դավիթ Քիրամիջյանի, Մուշեղ Շուշանյանի գործերին։
Իրավապաշտպաննների պաշտպանության օբսերվատորիայի 2011թ. տարեկան զեկույցն ամփոփում է իրադրությունը տարբեր տարածաշրջանների 70 երկրներում 2010թ. հունվարից մինչև 2011թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ, Այգեստան 11 փող, տուն 43, Հեռ.`+374 10 574317, Էլ. փոստ`csi@csi.am: