«Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում.մոնիտորիգ 2011» լայնածավալ վերլուծության ներկայացում

2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին «Հայելի» ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) կներկայացնի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» լայնածավալ վերլուծությունը, ինչպես նաև ՀՀ-ում տեղեկատվության ազատության ոլորտի ընդհանուր վիճակագրական պատկերը: Ներկայացվող գիրքը հրապարակվել է ԻԱԿ-ի կողմից «Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ:

Բացման խոսքով հանդես կգա ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը: Այնուհետև «Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը և ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը կներկայացնեն մոնիտորինգի արդյունքները.տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում 2011թ.-ին, մոնիտորինգի արդյունքներն ըստ բովանդակության, ժամկետների, տեղեկատվություն տնօրինող մարմինների, ՏԱ հիմնական խնդիրները:

Այլ մանրամասների համար դիմել 560 360, 091 43 51 36 հեռախոսահամարներով, կամ foi@foi.am էլ. փոստով: