ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքների EXPO 2011» ցուցահանդես
ՀՀ ՄԻՊ գրասենյակը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 10-ին ժամը 11.00-ին կազմակերպում է «Մարդու իրավունքների EXPO 2011» ցուցահանդես:
Ներկայացված են լինելու 9 թեմատիկ տաղավարներ (մարդու իրավունքների թեմայով' երեխաների իրավունքներ, կանանց իրավունքներ, հաշմանդամներ, փախստականներ, բռնության զոհեր, խոսքի ազատություն, ազգային փոքրամասնություններ,սոցիալական իրավունքներ):
Յուրաքանչյուր տաղավարի կողքին լինելու են քննարկման սեղաններ: Այդ սեղանների շուրջ ծավալվելու են քննարկումներ տվյալ տաղավարում ներկայացված նյութերի վերաբերյալ:
Յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն կունենա ներկայացնել 2011թ-ի ընթացքում իր կատարած գործունեության արդյունքները: Քննարկումները վարելու են ՀԿ ներկայացուցիչները և ՄԻՊ աշխատակիցները քաղաքացիների հետ նրանց հուզող թեմաների շուրջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աշոտ Գրիգորյանին ashot@osi.am հասցեով կամ զանգահարել +374 10 533862, 055 408710 համարներով: