Հետաքննական նյութերի և հոդվածների մրցույթ

Մտահոգված երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերով և առկա խնդիրները վերհանելու նպատակով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման ոլորտում իրավիճակը ներկայացնող հետաքննական նյութերի և/կամ հոդվածների մրցույթ` «Կոռուպցիոն երևույթները և թերացումները Խնամակալության և հոգաբարձության մարմիններում» ու «Մուրացիկ և անօթևան երեխաների ճակատագրերը» թեմաներով: Մանրամասները մրցույթի վերաբերյալ կայքում:

Մրցույթին մասնակցելու համար ուղարկել անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, էլ.փոստի հասցե և հեռախոսահամար muradyan@ombuds.am հասցեով: Մրցույթը մեկնարկում է հրապարակման պահից: Հոդվածների և/կամ նյութերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, առավել խրախուսվում է լրագրող ուսանողների և քննարկվող ոլորտներում փորձ ունեցող անձանց մասնակցությունը: