ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մոնիթորինգի մեխանիզմների դերը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում» թեմայով քննարկում
Մարդու իրավունքների ազգային ցանցը, Փենալ Ռեֆորմ Ինթերնեշնլը (PRI), ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Մոնիթորինգի մեխանիզմների դերը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում. մոնիթորինգային նախաձեռնությունների խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկմանը:
Միջոցառման նպատակն է քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները փակ հաստատություններում` մասնավորապես նախնական կալանքի վայրերում և քրեակատարողական հիմնարկներում, մարդու իրավունքների ոլորտում կատարվող մոնիթորինգային գործընթացների հետ կապված խնդիրները, ինչպես նաև տարբեր մոնիթորինգային խմբերի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային կանխարգելման մեխանիզմի միջև համագործակցության և համակարգման հնարավորությունները:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 09.30-ից մինչև 16:00-ը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես Կենտրոնում (Ալեք Մանուկյան 9-ը): Քննարկմանը հրավիրված են քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մասնակցությունը հաստատել` 533862; 536758 հեռախոսահամարներով մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը: