Անչափահաս ազատազրկվածների փայտի գեղարվեստական փորագրության և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացում

2011թ.-ի հոկտեմբերի 26-ին` ժամը 15-ին Ժողստեղծագործության պետական թանգարանում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» անչափահաս ազատազրկվածների փայտի գեղարվեստական փորագրության և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Մշակութային ծրագրերին 2010-2011 ուսումնական տարում մասնակցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող շուրջ 100 անչափահաս իրավախախտներ: