ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանական երթ դեպի Հրազդանի երկաթահանք
Հոկտեմբերի 25-ին' ժամը 12:00-ին, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակից կմեկնարկի բնապահպանական երթ դեպի Հրազդանի երկաթի հանքավայր: Հրազդանցիների այս ակցիայի նպատակն է ծանոթանալ երկաթահանքում տեղի ունեցող ներկայիս գործընթացներին և հանքը շահագործել նախապատրաստվողներին փոխանցել Հրազդանի ազգաբնակչության մտահոգությունները:
Ներկայումս Հրազդանի երկաթահանքում չինական «Fortune Oil» ընկերության կողմից իրականացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում: Հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի էկոլոգիական վիճակի վատթարացմանը, ինչպես նաև հանքավայրից ընդամենը 600-700մ հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը, որոնք խմելու ջրով են ապահովում են ոչ միայն Հրազդան քաղաքին այլև Երեւանին:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ