ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դասընթաց
ՀՀ փաստաբանների պալատը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացնում է «Վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների արդյունավետ քննության պահանջները ըստ Եվրոպական դատարանի որոշումների ու CPT-ի չափանիշների և դրանց կիրառման պրակտիկան Հայաստանում» թեմայով դասընթացին: Այն տեղի է ունենում «Ռազմավարական դատավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Դասընթացը կվարի փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Դասընթացը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 17.00-ից մինչև 19.00-ը' ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար կարելի է զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 կամ պատասխան նամակ ուղարկել info@advocates.am էլ.փոստի հասցեն: Հանդիպման համար կարելի է գրանցվել մինչև 2011թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ: Տեղերը սահմանափակ են (20 փաստաբան). դասընթացին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության: