ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր մեդիա գործիքները ընտրական գործընթացներում
«Ինտերնյուս» Մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը 2011թ-ի հոկտեմբերի 3-7-ը անցկացնում է «Նոր մեդիա գործիքները ընտրական գործընթացներում» դասընթացը՝ նախատեսված ընտրական գործընթացներին հետևողՀԿ-ների և քաղաքացիական խմբերի համար։
Մասնակիցները կծանոթանան նոր մեդիա հարթակներում ինֆորմացիա տարածելու հնարավորություններին, կսովորեն մեդիա արշավների նախագծման և անցկացման հմտություններ, կուսումնասիրեն ընտրական գործընթացներին վերաբերող տարբեր օնլայն նախագծեր ու դրանցում կիրառված գործիքներ:
Դասընթացը տևում է 5 օր, անցկացվում է Երևանում: Մասնակիցներն կապահովվեն անհրաժեշտ սարքավորումներով։ Ինտերնյուսը կհոգա նրանց սննդի, մարզերից եկողների համար՝ ճանապարհածախսի և Երևանում բնակվելու հարցերը:
Դասընթացը վարելու են նոր մեդիայի և իրազեկման արշավների մասնագետներ, ներգրավված են լինելու լրագրողներ, իրավապաշտպաններ, փորձագետներ։
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով՝ ներկայացված հայտերի հիման վրա։ Հայտը կարելի է լրացնել այստեղ: Վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Ինտերնյուս,
Նարինե Սաֆարյանին։ Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Հեռ. 010 58 36 20: