ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի և «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ: Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երևան քաղաքի 2005-2020թթ. հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները և լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ:
Հասարակական քննարկումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը` 14:00-18:00 «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահում»: Միջոցառման մասնակիցները կարող են նախապես գրանցվել' տեղեկացնելով Լենա Նազարյանին lena@transparency.am էլեկտրոնային հասցեով կամ 569910 և 553069 հեռախոսահամարներով մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը:
Նախագծի մասին ընդհանուր տեղեկությունները և քարտեզները տեղակայված են www.transparency.am և www.aarhus.am ինտերնետային կայքերում: