Բացօթյա ֆոտոցուցահանդես նվիրված միջավայրի մատչելիությանը սայլակավոր հաշմանդամների համար

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը կանցկացնի բացօթյա ֆոտոցուցահանդես (բացումը' ժ.12։00-ին)՝ նվիրված միջավայրի մատչելիությանը սայլակավոր հաշմանդամների համար: Ներկայացվելու են անկախության 20 տարվա ընթացքում ոլորտում արձանագրված ձեռքբերումները և առկա խնդիրները։ Ցուցահանդեսն անցկացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ' «Ունիսոն» և «Աստղիկ» ՀԿ-ների կողմից իրականացվող «Անարգել տեղաշարժ. իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման անցկացմանն աջակցեց նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը։ Ֆոտոցուցահանդեսը կգործի ժամը 12-ից 18-ը: