Եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը

Սեպտեմբերի 15-ին և 19-ին կազմակերպվում է գործնական աշխատաժողովներ իրավաբանների և իրավունքի ոլորտի այլ մասնագետների համար: Աշխատաժողովների նպատակն է ինչպես ՀՀ դատարանների կողմից եվրոպական դատարանի նախադեպերի կիրառության պրակտիկայի ուսումնասիրության առավել կարևոր արդյունքների ներկայացումը, այնպես էլ՝ որոշ պրակտիկ խնդիրների լուծման համար մասնակիցների համապատասխան կարողությունների զարգացումը: 

Աշխատաժողովներին մասնակցելու համար կարելի է զանգահարել 010 52 48 86 հեռախոսահամարով կամ գրել կազմակերպության էլ. փոստին (info@prwb.am)' ուղարկված նամակում նշելով անուն-ազգանունը, մասնագիտությունը, կրթական աստիճանը, աշխատանքային գործունեության բնագավառն ու պաշտոնը, հեռախոսահամարը: Գրանցման վերջնաժամկետն է 2011թ. սեպտեմբերի 13-ը: Աշխատաժողովները կազմակերպում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության և Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցությամբ։