ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկում
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:30-13:30-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա քննարկում «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից` վեր հանելու բանակի խնդիրները, առաջարկելու և քննարկելու կոնկրետ միջոցառումներ բանակի բարեփոխումների ուղղությամբ: Քննարկմանը հրավիրված են ՀՀ իրավասու պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակայության և լրատվամիջոցների մոտ 70 ներկայացուցիչներ: