ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կլոր սեղան - քննարկում
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ս.թ. հունիսի 28-ին Երևանում նախատեսում են համատեղ կազմակերպել կլոր սեղան, որի ընթացքում կքննարկվեն «Կիևյան հանձնարարականների» կարևորությունը հայաստանյան համատեքստում:
Ընթացող բարեփոխումների շուրջ քննարկումների հեռանկարում հատկապես կարևոր են հետևյալ հարցերը` 1. դատական վարչարարության մեջ ներգրավված մարմինները և դատարանի նախագահները, 2. դատավորների հաշվետվողականությունը և դատական անկախությունը դատական որոշումների կայացման գործընթացում և 3. դատավորների ընտրությունը, նշանակումն ու առաջխաղացումը:
Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել Երևանում` «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում հունիսի 28-ին, ժամը 09.00-ին: