ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատությանը նվիրված սեմինար-քննարկում
2011թ.-ի հունիսի 16-17 Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա խոսքի ազատությանը նվիրված սեմինար-քննարկում, որի ընթացքում միջազգային և տեղական փորձագետների կողմից կներկայացվեն ոլորտի հիմնախնդիրները, միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մոտեցումները, ինչպես նաև հայաստանյան վերջին զարգացումները: Սեմինարի հիմնական շեշտադրումը լինելու է խոսքի ազատության պաշտպանությունը զրպարտության և վիրավորանքի հետ կապված գործերի համատեքստում, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, արդար դատաքննության ու խոսքի ազատության իրավունքների հավասարակշռումը, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքը հեռարձակման համատեքստում: Սեմինարը ներառում է նաև գործնական մաս, իսկ առավել ակտիվ լրագրողների համար նախատեսվում է հոնորար: