ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում երեխաների աշխատանքային իրավունքի թեմայի շուրջ
Հունիսի 14-ին, ժամը 11.00-ին, Մարիոթ հյուրանոցում (Փառանձեմ սրահում) տեղի կունենա ՀՀ-ում երեխաների աշխատանքը օգտագործող մասնավոր սեկտորի և նման պրակտիկայի կիրառումը կրճատելուն ուղղված քայլերի մասին քննարկում: Հյուրերն են` «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Բալասանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության ղեկավար Թադևոս Ավետիսյանը, ծրագրի ղեկավար Արման Ալոյանը: