ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում Հայաստանում կանանց դեմ սեռական բռնությունների վերաբերյալ
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետ համատեղ 2011թ. հունիսի 8-ին, ժամը 14:00, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կազմակերպում է քննարկում Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանը կներկայացնի սեռական բռնության խնդիրը Հայաստանում' անդրադառնալով խնդրին վերաբերող մի շարք նշանակալի հարցադրումների: Լ. Ահարոնյանը նաև կներկայացնի սեռական բռնության վերաբերյալ վերջերս Կենտրոնի կողմից իրականացված հետազոտության հիմնական արդյունքները:
Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության պատճառների ու բռնության կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերի վերաբերյալ քննարկմանը կմասնակցեն ոստիկանության, գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ոլորտում գործող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների պատասխանատուները, ակտիվ քաղաքացիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: