Հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Հունիսի 3-4-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի կունենա  «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումը`«Քաղաքացիական հասարակություն» խորագրով, որը կազմակերպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Վորլդ Վիժն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: 

Ֆորումի ընթացքում հասարակական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գործունեության ուղղությունները, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը և մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները:

Միջոցառման նպատակն է ինֆորմացիայի փոխանակման և արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել նույն ոլորտում աշխատող տարբեր հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև: