«ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» զեկույցի ներկայացում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավելի կազմակերպություն, հրավիրում է  մասնակցելու «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» զեկույցի ներկայացմանը և քննարկմանը։  

Հանդիպմանը կներկայացվի նաև խորհրդարանական  խմբակցությունների  և պատգամավորների անհատական գործունեության վիճակագրությունը կազմող համակարգչային ծրագիրը, որի գործարկումը նախատեսվում է http://parliamentmonitoring.am կայքի միջոցով:

Քննարկումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 14.15-ին Կոնգրես հյուրանոցի Ball room սրահում:

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 533862 կամ 536758 հեռախոսահամարներով մինչև ս.թ. մայիսի 17-ը կամ գրել inga@osi.am հասցեին: