Լրագրողն ընդդեմ ԱԺ պատգամավորի. հայցի քննությունը կշարունակվի մայիսի 12–ին

«Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը կշարունակվի մայիսի 12–ին` ժամը 15։00–ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Աիդա Դավթյան) հայցվոր կողմը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, որպեսզի իրենք ներկայացնեն այն հավելյալ ապացույցները, որոնք պատասխանող կողմը չի ներկայացրել։